News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2016 թվականի ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ստացիոնար բուժօգնություն է ստացել 779 կալանավորված անձ եւ դատապարտյալ (2015թ.` 822, 2014թ. 953): Ամբուլատոր ընդունելության են ենթարկվել 2016թ. 91260 անձինք (2015թ.` 85408, 2014թ.` 76911):

2016 թվականի ընթացքում կալանավորված անձանց եւ դատապարտյալներին  ցուցաբերվել է թվով 3906 ստոմատոլոգիական բուժօգնություն (2015թ.` 3716, 2014թ. 3742):

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնիս հայտնում են, թե քրեակատարողական ծառայության բժշկական անձնակազմի համապատասխան փորձառու մասնգետների որակյալ աշխատանքի շնորհիվ զգալիորեն կրճատվել է անազատության մեջ գտնվող տուբերկուլոզով հիվանդ անձանց թիվը: Այսպես` 2014թ. քրեկատարողական հիմնարկներում պահվել են տուբերկուլոզով հիվանդ 35, 2015 թվականին` 24, 2016թ.` 13 անձինք:

Լաբորատոր հետազոտություններ-  2016թ.` 11762, 2015թ.` 12436, 2014-ին` 30145:

Ռենտգեն հետազոտություններ- 2016թ.` 6972, 2015թ.` 2896, 2014-ին` 3248:

2016թ. պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակներում առողջապահական մարմինների բուժհիմնարկներ են ուղեգրվել 263 անձինք, 2015թ.` 171, 2014թ.` 708:

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ 2016թ. ուղեգրվել է 358, 2015թ.` 218, 2014թ. 408 կալանավորված անձինք եւ դատապարտյալներ: Ընդ որում, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի բժիշկ-մասնագետների կողմից միայն 2016թ. իրականացվել են թվով 99 վիրահատություններ:

Հիվանդության պատճառով պատժի հետագա կրումից ազատվել է 2014թ. 2, 2015թ.` 9, իսկ 2016թ.` 7 դատապարտյալ:

Հավելենք նաեւ, որ 2017թ. կիրականացվեն բազմակողմանի փոփոխություններ` ենթակառուցվածքների զարգացման, նորագույն սարքավորումներով վերազինման, հիվանդանոցային պայմանների բարելավման, բժշկական ծառայության աշխատակիցների անկախության արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ օրենսդրության կատարելագործման ոլորտներում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ