News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ելք» դաշինքը ընտրական գործընթաց է մտնում համոզմունքով, որ կարողանալու է ելք գտնել երկրում ստեղծված իրավիճակից։ Այս մասին այսօր՝ հունվարի 21–ին «Ելք» դաշինքի անդրանիկ համաժողովին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը։

Նրա խոսքով երկրում գնալով խարխլվում են ժողովրդի ծանր պայքարի գնով ձեռք բերած նվաճումները, ժողովրդավարությունը նահանջում է, տնտեսությունը ծայրահեղ վատ վիճակում է, իսկ պետության յուրաքանչյուր նորածին արդեն պարտք ունի եւ պոտենցիալ պարտապան է, չկա հավատ վաղվա, օրենքի նկատմամբ, չկա արդարության  եւ պաշտպանվածության զգացում։

«Այստեղից է գալիս քաղաքական եւ ընտրական գործընթացների նկատմամբ անտարբերությունը, հասարակությունը, որն իշխանության իրական կրողն է, օտարված է իշխանությունից եւ արդյունքում՝ պետությունից։ Տեղի է ունենում գործընթաց, որը կարող է վերածվել ազգային աղետի, հանրությանը սպառնում է լիակատար իրավազրկում, ազգային հարստության գերկենտրոնացում մարդկանց փոքր խմբերի կողմից ամրագրված չակերտավոր օրենսդրությամբ։ Այս ամենի պատճառների եւ հետեւանքների մասին պատկերացումների ընդհանրությունն է, որ հիմք դարձավ «Ելք» դաշինքի ձեւավորման համար»,– ասաց Սասուն Միքայելյանը։

Նրա խոսքով՝ դաշինքում միավորված բոլոր ուժերը մեկ նպատակ ունեն՝ հանրապետությունում մթնոլորտ եւ իրավիճակ փոխել, եւ անհրաժեշտ կոնսենսուսի ձեռք բերման դեպքում պատրաստ են համագործակցել բոլորի հետ։

«Ելք» դաշինքին ներգրավված են «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ