News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի Հանրապետության  ժողովուրդը «Ելք» դաշինքի միջոցով  հաղթելու իրական հնարավորություն ունի: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, «Ելք» դաշինքի անդրանիկ համաժողովի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք Հայաստանում 100 հազարավոր կողմնակիցներ ունենք, մեր խնդիրն է, որպեսզի մեր ցանակցած քաղաքացու օգնենք, որպեսզի հասկանան՝ չկա ավելի զորեղ ուժ, քան իրենք են, քան իրենց քաղաքական կամքն է, քան իրենց քաղաքական ընտրությունն է: Մենք այստեղ ենք որպես երաշխավոր՝ ի կատար ենք ածելու ՀՀ քաղաքացիների կայացրած որոշումը: Եկել է ժամանակը փակելու խնամի-ծանոթ էջը եւ բացելու քաղաքացիական Հայաստանի էջը, եկել է ժամանակը փակելու խմբապետական Հայաստանի էջը եւ բացելու Հայաստանի էջը, որտեղ ամեն ոք իրեն լիարժեք քաղաքացի է զգում: Մենք պետք է կարողանանք ստեղծել այնպիսի Հայաստան, որտեղ վերադառնում են, ոչ թե փախչում»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է գիտակցի իր ուժը, իսկ  «Ելք» դաշինքի առաքելությունը պետք է լինի քաղաքացուն վստահություն, հավատ ու կամք ներշնչելը. «Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե «Ելք» դաշինքը, կեցցե գարունը, որ գալու է երկու ամսից՝ ընտրություն, փոփոխություն, հաղթանակ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ