News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դոնալդ Թրամփի նախագահությամբ մի ամբողջ դարաշրջան է ավարտվում: Bild am Sonntag պարբերականի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը:

«Դոնալդ Թրամփի ընտրությամբ 20-րդ դարի հին աշխարհը վերջապես անցյալում մնաց: Թե աշխարհակարգի մասին ինչ պատկերացումներ կհաստատվեն 21-րդ դարում, ինչպիսին կլինի աշխարհը վաղը, անորոշ է: Այդ հարցը բաց է մնում», - ասել է նախարարը:

Շթայնմայերը նաեւ կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է պատրաստ լինի տատանումների, որոնցով հաճախ ուղեկցվում են իշխող ռեժիմների փոփոխությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ