News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 

Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Facebook-ի իր էջում քննադատել է Ուկրաինայի լրատվամիջոցներին, որոնք չեն լուսաբանել Դոնալդ Թրամփի երդմնակալությանը մասնակցելու համար իր այցելությունը ԱՄՆ:

Քաղաքական գործիչը բողոքել է, որ մամուլը նախապես տեղյակ էր այդ միջոցառմանը իր մասնակցության մասին, լուսանկարներ է տարածել, որոնցում երեւում է, որ նա դուրս է գալիս արարողությունից: Բացի այդ նա կցել է ուղեկցող հոդվածներ, որոնք վերնագրված են հետեւյալ կերպ. «Սահակաշվիլին երդմնակալությանը հետեւում էր ցանկապատի վրայից»:

«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ես շփումներ եմ ունեցել Թրամփի թիմի հետ, շատերին ես անձամբ եմ ճանաչում եւ պատրաստվում են ինտենսիվ համագործակցել այդ վարչակազմում Ուկրաինայի բարեկամների հետ, ինչպիսի պնդումներ էլ որ տարածեն թշնամիները: Նրանք մեկ ինձ գաղտնի նկարում են օդանավակայանում, մեկ արարողությունից դուրս գալիս, հետո էլ անհեթեթություն են գրում: Այդ ամենը միայն հաստատում է, որ  մենք ճիշտ ուղու վրա ենք, եւ թշնամիները մեզնից վախենում են»,- վստահություն է հայտնել Սահակաշվիլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ