News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը չի բացառում, որ ընտրություններին կարող է մասնակցել առկա դաշինքներից որեւէ մեկում, սակայն դաշինքը պետք է համապատասխանի իր սկզբունքներին եւ առաջնահերթություններին քաղաքական ոլորտում:

«Ալտերնատիվ լուծումներ են անհրաժեշտ, ալտերնատիվ լուծումները կարող են լինել միմիայն որոշումների կայացման դաշտ ազնիվ, պարկեշտ, ադեկվատ, հմտություններ ունեցող, յուրաքանչյուրն իր ոլորտին համարժեք կարողություններին տիրապետող մարդկանց մուտքով եւ, իհարկե, տնտեսական կառավարման կարգերի կամ, ավելի ճիշտ, առկա իրավիճակի փոփոխություններով: Եթե ես որեւէ տեղ լինելու եմ, դա կնշանակի, որ այդ ուժը համապատասխանում է այս սկզբունքներին եւ գնալու է այս ճանապարհով»,-այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատգամավորը:

Անդրադառնալով Սեյրան Օհանյան, Վարդան Օսկանյան, Վիկտոր Դալլաքյան ձեւավորվող դաշինքին միանալու հնարավորությանը՝ Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ այդ դաշինքի գլխավոր գործող անձանցից բացի ոչինչ հայտնի չէ նրանց համակիրների, քաղաքական ուղենիշերի վերաբերյալ, եւ իր համագործակցությունը կախված է տվյալ կուսակցության կամ ուժի որոշումից եւ նրանից, թե որքանով դրանք կհամապատասխանեն իր տեսակետներին:

«Դրական գնահատական ունեմ Սեյրան Օհանյանի անձի շուրջ, բայց նրա քաղաքական գործունեության ձեւաչափի մասին, ոչ ոք տեղեկություն չունի՝ ի՞նչ քաղաքական կուրս ունի, ի՞նչ գործողությունների պլան, եւ թե ովքե՞ր են իրենք, ովքե՞ր են դաշինքում: Նույնը Գագիկ Ծառուկյանի դեպքում. ես Ծառուկյանից չեմ հեռացել, որ գնամ միանամ նրան, բայց դաշինքի դեպքում, եթե համապատասխանի իմ սկզբունքներին, հնարավոր է: Դա պետք է կուսակցությունը որոշի, ոչ թե ես»,- նշեց «Ալյանս» կուսակցության ադնամ Տիգրան Ուրիխանյանը:

Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքի հետ բանակցությունների հնարավորությանը, պատգամավորը հայտնեց, որ մինչեւ ընտրական շրջանը բազմաթիվ քննարկումներ ունեցել է այդ դաշինքի տարբեր ուժերի հետ մի շարք քաղաքական հարցերի շուրջ, բայց քննարկումները չեն շարունակվել:

«Մինչեւ ընտրական շրջանը տարբեր քաղաքական հարցերի շուրջ «Ելք»-ի երկու առանցքային կուսակցությունների ղեկավարներին առաջարկել եմ իմ քաղաքական աջակցությունը, բայց զրույցները չեն շարունակվել: Մենք աշխատել ենք միասին, քվեարկել ենք միատիպ, բայց թե ինչու են դադարել քննարկումները, կարող եք իրենցից հարցնել»,- ասաց Ուրիխանյանը:

Նա բացառեց բանակցության հնարավորությունը միայն այն ուժերի հետ, որոնց քաղաքական դիրքորոշումն իրեն օտար է. «Իհարկե, կան մարդիկ եւ ուժեր, որոնց հետ համագործակցությունը բացառում եմ: Հիմնականում դա ֆիզիկական անձանց է վերաբերում, որոնք որոշում կայացնող են ՀՀ-ում, բայց գաղափարապես չեն համապատասխանում իմ նշած սկզբունքներին: Խորհրդարանում 131 պատգամավորից առնվազն 70-ը չեն կիսում այս տեսակետը, համարում են, որ երբեմն կարելի է փոխել դիրքորոշումը»:

Պատգամավորը նաեւ նշեց, թե ինչի համար կափսոսա, եթե չլինի ապագա խորհրդարանում. «Եթե ես խորհրդարանում չլինեմ, ափսոսալու եմ միայն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում կիսատ մնացած կոնվենցիայի համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ