News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Նաբի Ավջըն մասնակցե է «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հիշատակի միջոցառմանը։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Մշակույթի  եւ տուրիզմի նախարար Նաբի Ավջըն Դինքի հիշատակի միջոցառմանը Դինքի սպանության հետ կապված իր ցավակցություններն է հայտնել Դինքի ընտանիքին, Դինքի ընկերներին, հայ համայնքին ու «Ակոս» շաբաթաթերթի աշխատակիցներին։

Միջացառմանը մասնակից լրագրողների մեկի հարցին ի պատասխան, նախարար Նաբի Ավջըն նշել է, թե Դինքի սպանության դատավարությունը մութ պատմություններով է անցել, սակայն այսուհետ այն ընթանալու է օրենքին համապատասխան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ