News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզում, հունվարի 22-ին, ժամը 00.10-ի սահմաններում կրակոցներ են հնչել. ոստիկանության Քաջարանի բաժանմունքի պարեկապահակային ծառայության աշխատակիցները գիշերային ծառայություն իրականացնելիս Քաջարան քաղաքի Լեռնագործների թիվ 15 շենքի մոտ կրակոցի ձայներ են լսել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները կարճ ժամանակում պարզել են, որ կրակոցներն արձակել է նշված շենքում բնակվող 50-ամյա Անդրանիկ Ա.-ն, ով, տեղեկանալով, որ ոստիկանները իմացել են, որ ինքն է կրակոցների հեղինակը, չսպասելով ոստիկանների ժամանմանը, առավոտյան ներկայացել է Քաջարանի ոստիկանության բաժանմունք և հայտնել, որ կրակոցներն արձակել է ինքը՝ իր անվամբ օրինական գրանցված որսորդական հրացանից։ Նա պատճառաբանել է, որ կրակոցներն արձակել է, քանի որ «քեֆը լավ է եղել։ «Խմած էի, չեմ ջոկել։ Խնդրում եմ՝ ներեք»,-ասել է նա ոստիկաններին։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ