News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ճարտարապետների պալատի ստեղծումն ուղղակի անհրաժեշտություն է: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

«Մարդիկ մտածում են, որ պալատի ստեղծումը կմեծացնի կոռուպցիայի վտանգը, սակայն համաձայն չեմ այդ կարծիքի հետ: Ճարտարապետների պալատի ստեղծումն ուղղակի անհրաժեշտություն է: Օրենքով կկարգավորեն ճարտարապետների հարաբերությունները կառուցապատողների հետ, ճարտարապետների հետագա կրթության խնդիրները կլուծվեն, ճարտարապետների ռեեստրը կազմելու խնդիրը կլուծվի: Չեմ ժխտում, որ պալատը միության ժառանգորդն է, սակայն այն իր վրա կարող է վերցնել ոլորտի ծանր բեռը, դա այն է, ինչ չի կարող անել հ/կ-ի կարգավիճակով գործող մեր միությունը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 1-ին Կառավարությունը հավանություն է տվել «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի նախագծին, որի ընդունմամբ կստեղծվի Հայաստանի ճարտարապետների պալատը: Պալատը կիրականացնի ճարտարապետների արտոնագրման և գրանցման, էթիկայի կանոնների հաստատման և դրանց կատարումը վերահսկող, ուսուցման ծրագրերի մշակման և դասընթացների պատշաճ կազմակերպման և անցկացման, պայմանագրերի օրինակելի ձևերի մշակման, աշխատանքների և ծառայությունների գնահատման մեթոդական ցուցումների և այլ գործառույթներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ