News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել խուլիգանության մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Մ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, թե ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներն իրեն հարկադրել են կեղծ ցուցմունքներ տալ եւ կատարել են պաշտոնեական կեղծիք:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներով` 15.12.2016թ.-ին ՀՀ ՔԿ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալն ու նույն բաժնի ավագ քննիչը փաստաբան Վահագն Մ.-ին ձերբակալումից ազատելու պայմանով եւ նրա կնոջը քննչական բաժնում պահելու սպառնալիքով հարկադրել են ընդունել փաստաբանի կողմից խուլիգանություն կատարելու հանգամանքը եւ կեղծ ցուցմունքներ տալ:

Բացի այդ, թե՛ Վահագն Մ.-ն եւ թե՛ նրա կինը Հատուկ քննչական ծառայությանը հայտնել են, որ հիշյալ քննչական բաժնի քննիչը կեղծել է փաստաբանի կնոջ` որպես վկայի հարցաքննության արձանագրությունը, այսինքն` առանց վերջինիս ներկայության նրա անունից քրեական գործով ապացույց հանդիսացող փաստաթուղթ է կազմել եւ դրանում ներառել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող առանձին պաշտոնատար անձանց կողմից ցուցմունք տալուն հարկադրելու եւ քրեական գործով ապացույց կեղծելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 1-ին մասի եւ 349-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Ամենաշատ