News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը հերքում է իր առչությունը «Լիդեր ՏՎ» հեռուստաալիքի լրագրող Անար Հասանովին աշխատանքից հեռացնելու հետ։

minval.az-ի փոխանցմամբ դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնել են, որ Անար Հասանովին աշխատանքից հեռացնելու մասին ոչ թե իրենց է պետք հարցնել, այլ Lider TV հեռուստաալիքին։

 «Դեսպանատունը զբաղվում է իր դիվանագիտական գործերով։ Lider TV-ն անկախ հեռուստաալիք է, ինքն է որոշում՝ ում հեռացնի աշխատանքից կամ ընդունի։ Լրագրողի հեռացման կապակցությամբ ավելի լավ է հեռուստաալիքի ղեկավարությանը հարցն ուղղեք»,- ասվում է հայտարարության մեջ։

Լրագրողին հեռացրել էին Լավրովին ուղղված հետեւյալ հարցի համար «ինչ դիրքորոշում կունենա Մոսկվան, եթե օկուպացված տարածքներում հակաահաբեկչական ու օկուպացիոն ուժերից տարածքները մաքրելու գործողություն սկսվի, արդյոք Մոսկվան կփակի աչքերը, թե՞ կմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին», որին Ռուսաստանի արտգործնախարարը պատասխանել էր «Դա արդեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում բացառապես Ադրբեջանի ներքին գործերի թեման չէ»։

Պարբերականի աղբյուրների տեղեկություններով, լրագրողին աշխատանքից հեռացնելու պահանջով է հանդես եկել անձամբ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Պոլադ Բյուլբյուլօղլուն, որը համարում է, որ «լրագրողի հարցը ու դրան Լավրովի պատասխանը վնաս են հասցրել երկրների բարեկամական հարաբերություններին»։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ