News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնացի տոմսավաճառի վախի պատճառով տասնյակ հազարավոր արտասահմանցիներ անվճար այցելել են Տոկիոյի Սինձյուկի–գեէն այգի, Japan Today պարբերականին է մեջբերում Lenta–ն։

2014 թվականին տարեց տոմսավաճառի վրա բղավել էր օտարերկրացի մի զբոսաշրջիկ։ Միջադեպը այնքան էր վախեցրել խեղճ ճապոնացուն, որ նա այլեւս երբեք գումար չէր վերցրել օտարերկրացիներից՝ տվյալների բազայից ջնջելով «անվճար տոմսերի» մասին տեղեկատվությունը։

Պարզվել է, որ երկու տարվա ընթացքում տոմսավաճառը առանց գումարի այգի է թողել շուրջ 160 հազար օտերերկրացու։ Նա արդեն տուգամվել է մեկ ամսվա աշխատավարձի չափով, սակայն ինքնակամ ազատվել է աշխատանքից եւ վնասները սեփական պահուստներից հատուցելու պատրաստակամություն հայտնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ