News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն խոստացել է ԱՄՆ նոր վարչակազմի հետ երկխոսության ընթացքում պայքարել երկրի ազգային շահերի ու միգրանտների իրավունքների համար: «Լուծումը երկխոսությունն ու բանակցություններն են, այլ ոչ թե առճակատումն ու ենթարկվելը»,- հայտարարել է Նյետոն:

Ըստ BBC-ի՝ նա նաեւ հաղորդել է, որ Մեքսիկան մտադիր է նպաստել ԱՄՆ-ի, Մեքսիկայի եւ Կանադայի միջեւ ազատ առեւտրի մասին Հյուսիսամերիկյան համաձայնագրի պահպանմանը, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությանն է արժանացել:

«Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն արտաքին քաղաքականության նոր տեսլական ունի: Մեքսիկան պետք է պաշտպանի իր ազգային շահերը»,- ասել է Նյետոն:

Նա նաեւ մեկնաբանել է ապօրինի միգրանտներից պաշտպանվելու համար ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին նոր պատ կառուցելու՝ Թրամփի սպառնալիքները: Սպիտակ տան նոր ղեկավարն ասել էր, որ այն պետք է կառուցվի Մեքսիկայի հաշվին, իսկ հետո խոստացել փոխհատուցել ծախսերը:

Սակայն, ըստ Նյետոյի, Մեքսիկան «չի հավատում պատերին, այլ հավատում է կամուրջներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ