Խուլիգանություն կատարելու համար 3 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Սամվել Անտոնյանն արդեն 6 օր շարունակում է հացադուլը: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից՝ նշելով, որ դատապարտյալի առողջական վիճակը բավարար է, նա բժիշկների հսկողության տակ է:
Դատապարտյալը հացադուլով բողոքում է պայմանական վաղաժամկետ ազատման դիմումը մերժելու դեմ: