ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը:
Վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը՝ haqqin.az-ը հայտնել է, որ նրանք քննարկել են շփման գծում ընթացիկ իրավիճակը, նաեւ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը:
Պաշտպանության գերատեսչությունից նշել են, որ քննարկվել է նաեւ 2016-ի դեկտեմբերի 29-ին Հայաստանի տարածք դիվերսիոն ներթափանցման ժամանակ զոհված ադրբեջանցի զինծառայողի դին հայրենիք վերադարձնելու հարցը: