Verizon հեռահաղորդակցական ընկերությունն ու Yahoo!-ն երեք ամսով հետաձգել են միավորման գործարքը: Այս մասին գրում է Gazeta-ն:
Ընկերությունների միջեւ պայմանագիրը կարող է կնքվել միայն 2017 թվականի երկրորդ եռամսյակում, չնայած ավելի վաղ ծրագրվում էր գործարքն ավարտին հասցնել առաջին եռամսյակում:
Գործարքի արդյունքներով Verizon-ի կառավարմանը պետք է անցներ Yahoo!-ի ծառայությունների մի մասը: Երբ հայտնի դարձավ 2014 թվականին իրականացված հաքերային հարձակումների մասին, լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, որ գործարքը կհետաձգվի կամ ընդհանրապես կչեղարկվի: