News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Մոսկվա կատարած այցի շրջանակներում հանդիպել է ՌԴ կապի եւ զանգվածային հաղորդակցության  նախարար Նիկոլայ Նիկիֆորովի հետ։

Կողմերը քննարկել են  Եվրասիական  տնտեսական միության (ԵՏՄ) շրջանակներում երկու երկրների փոխգործակցության, ինչպես նաեւ կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունների հետ կապված մի շարք հարցեր։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ անդրադառնալով  ԵՏՄ շրջանակներում  համագործակցությանը՝ Նիկոլայ Նիկիֆորովը նշել է, որ  Ռուսաստանի,  Հայաստանի եւ ԵՏՄ անդամ մյուս երկրների  միջեւ գործակցության կարեւորագույն քայլերից մեկը ԵՏՄ թվայնացման  օրակարգի իրականացումն է։ Այն  ոչ միայն ԵՏՄ  ինտեգրման բաղադրիչն է, այլեւ ԵՏՄ երկրների ներգրավումն է աշխարհի թվային տրանսֆորմացիաների  վերափոխման լայնածավալ գործընթացում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստանի  եւ Ռուսաստանի միջեւ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտին առնչվող հարցեր։

Վ. Մարտիրոսյանը կարեւորել է  Ռուսաստանի առաջատար տեխնիկական  բուհերում հայ ուսանողների ներգրավվածությունը,  անդրադարձել հայկական եւ ռուսական բջջային կապի օպերատորների, փոստային ծառայությունների  ոլորտում արդեն իսկ ծավալված ակտիվ գործակցությանը։ Նա հույս է հայտնել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկու  երկրների միջեւ համագործակցության շրջանակներն առաջիկայում կընդլայնվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ