«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը կմնա անազատության մեջ: Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ հունվարի 24-ին, բավարարեց նախաքննական մարմնի՝ Պավլիկ Մանուկյանի կալանքը երկարացնելու մասին միջնորդությունը: Պավլիկ Մանուկյանը միջնորդության քննությանը ներկա չէր:
Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանն ու իր որդին հուլիսի 27-ին ոտքի հրազենային վիրավորում են ստացել ՊՊԾ գնդի տարածքում։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել)։