News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գնունի Մկրտչյանի մոտ 2015թ. դեկտեմբերի 25-ին հայտնաբերվել է արյան քաղցկեղ։ 12-ամյա երեխան 2016թ. դեկտեմբերի 25-ից բուժման կուրս է անցնում մինչ այսօր, սակայն նրան Գերմանիայում անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ, որի համար նրա ընտանիքը գումար չունի։ NEWS.am-ի հետ զրույցում երեխայի հայրը՝ Գարիկ Մկրտչյանը նշեց, որ դիմել են Առողջապահության նախարարություն, սակայն ոչ մի արձագանք չի եղել։

Նրա  խոսքով՝ երեխայի բուժման համար 400.000 եվրո է անհրաժեշտ։

«Հիվանդությունը մասին  2015թ. դեկտեմբերի 25-ից ենք իմացել, հունվարի 17-ից 2016թ.-ի պառկելա հիվանդանոց։ 12.000 եվրո ա անհրաժեշտ, որ գնա Գերմանիա, հանձնվի Կարմիր խաչի հոգածությանը, եթե ընդունեն։ Իսկ մեր միջոցներով բուժման համար 400.000 եվրո ա անհրաժեշտ։ Դիմել եմ Առողջապահության նախարարություն, բայց ոչ մի արձագանք, ոչ մի բան։ Մեր ընտանիքը 4 հոգուց է բաղկացած, ոչ մեկս չի աշխատում, նպաստի հաշվին ենք ապրում, էրեխես էլ 1-ին կարգի հաշմանդամ ա»,-ասաց Գնունի հայրը։

Գնունուն օգնել ցանկացողները կարող են գումարն ուղարկել Լուսինե Սահակյանի անունով բացված  հաշվեհամարներին.

Զարգացման հայկական բանկ

AMD 18100 07824800100

USD 18100 07824800101

EUR 18100 07824800150

RUR 18100 07824800158

ArCa - Արմեն Մարտիրոսյան 9051210205179470

Կամ զանգահարել երեխայի հորը՝ Գարիկ Մկրտչյանին՝ 096 45 33 32, 098 16 94 80:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ