Հունվարի 24-ին Ապենինյան թերակղզում կործանված ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են, հայտնում է Agence France-Presse–ը՝ վկայակոչելով ոստիկանությունում իր աղբյուրները։
ANSA գործակալությունը հայտնում է, որ իտալացի փրկարարները պարզել են ուղղաթիռի կործանման վայրը։ Ուղղաթիռում եղել է 6 մարդ՝ 2 օդաչու, մեկ բժիշկ, բուժեղբայր եւ 2 փրկարար։ Փրկարարները վթարի վայր են գնացել ոտքով։
Ուղղաթիռը կանչել էին լեռնային ճանապարհին տուժած անձին օգնություն ցուցաբերելու համար։