News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է նոր «սառը պատերազմ» սկսել Չինաստանի դեմ , սակայն Time–ի կարծիքով նա հաղթանակի քիչ շանսեր ունի։

Պարբերականը գրում է, որ Թրամփի վարչակազմը «ստուգում է» Պեկինի տոկունությունը «առեւտրի, Թայվանի ու Հարավ-Չինական ծովի հարցերում իր սադրիչ գործողություններով»։

Իր ընտրարշավի ժամանակ Թրամփը Չինաստանին մեղադրում էր ամերիկյան աշխատատեղերը գողանալու մեջ, խոստանում էր 45 տոկոսի տուրք սահմանել երկրից արտահանվող ապրանքների համար։ Սակայն պարբերականի կարծիքով Թրամփի վատագույն որոշումն էր Թայվանի հետ հարաբերություններ պահպանելը, որը պաշտոնական Պեկինը խռովարար նահանգ է համարում։

Պարբերականի կարծիքով իրավիճակը կփոխվի Թրամփի օրոք, որը իր ընտրարշավի ժամանակ հնարավոր էր համարում միջուկային տերությունների միջեւ«սպառազինությունների նոր մրցավազքը»։ Այդուհանդերձ, Չինաստանը իր ռազմական հզորության գագաթնակետին է գտնվում։ Ֆիլիպինները , ԱՄՆ ավանդական դաշնակիցը, Դուտերտեի նախագահության օրոք երես է թեքել Վաշինգթոնից ու ընտրել Չինաստանի հետ մերձեցման քաղաքականությունը։

Պարբերականը նաեւ հիշեցնում է Չինաստանի հետ հարաբերությունները բարելաված Հարավային Կորեայում ու Ճապոնիայում ամերիկյան ռազմաբազաների վերացման կոչերը։

Վերջին հետազոտությունները պարզել են, որ չինական Ռազմածովային նավատորմը 2030-ին կունենա ավելի քան 430 խոշոր ռազմանավ ու գրեթե 100 սուզանավ, ինչը զգալիորեն գերազանցում է ԱՄՆ ՌԾՈՒ հնարավորությունները։

Այսպիսով, ըստ պարբերականի, Չինաստանը կկարողանա ամրապնդել իր դիրքերը գլոբալ առաջատարության համար պայքարում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ