News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցը առաջադրվել է Գերմանիայի Սոցիալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդի պաշտոնին, նա նաեւ կդառնա Գերմանիայի կանցլերի թեկնածու Բունդոսթագի ընտրություններին։ Այս մասին հայտնել է կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Թոմաս Օպերմանը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Նրա խոսքով, սոցիալ–դեմոկրատների ներկայիս առաջնորդ Իգմար Գամրիելը տեղեկացրել է կուսակիցներին, որի չի առաջադրվելու Գերմանիայի կանցլերի պաշտոնին եւ լքելու է ՍԴԿ առաջնորդի պաշտոնը։

«Խմբակցության այսօրվա նիստում Գաբրիելը առաջարկեց Շուլցի թեկնածությունը կանցլերի պաշտոնին։ Քանի որ բոլորս համարում ենք, որ կանցլերի թեկնածու եւ կուսակցության առաջնորդ պետք է լինի մեկ մարդ, տրամաբանական էր նաեւ կուսակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվելու՝ Գաբրիելի որոշումը», – հայտարարել է Օպերմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ