News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագիրը չի կարող շարունակվել առանց ԱՄՆ-ի մասնակցության, հայտնում է «Ռեյթերը»՝ վկայակոչելով Կանադայի ԱԳ նախարար Խրիստյու Ֆրիլենդին:

Երկուշաբթի Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱԽԳ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին: ԱԽԳ-ի շրջանակներում ծրագրվում էր Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ազատ առեւտրի գոտու ստեղծում: Խաղաղօվկիանոսյան երկրներին է բաժին ընկնում համաշխարհային տնտեսության 40 տոկոսը եւ համաշխարհային առեւտրի երրորդ մասը:

«Այս համաձայնագիրն այնպես է կազմվել, որ կարող է ուժի մեջ մտնել միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ, որը համաձայնագիրը վավերացրած երկիր է: Այսպիսով, ԱԽԳ-ն, որպես, համաձայնագիր, չի կարող իրականացվել առանց ԱՄՆ-ի մասնակցության»,- նշել է Ֆրիլենդը:

ԱԽԳ համաձայնագիրը, որը պատրաստվել է ԱՄՆ-ի ղեկավարությամբ, ստորագրվել է 2016-ի փետրվարին 12 երկրների ներկայացուցիչների 7 տարի տեւած բանակցություններից հետո եւ նախատեսում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ազատ առեւտրի գոտու ստեղծում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ