News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հունվարի 23-ին ԱՄՆ սենատի արտաքին գործերի հանձնաժողովը պաշտպանել է ExxonMobil նավթային ընկերության նախկին ղեկավար Ռեքս Թիլերսոնի թեկնածությունը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։ Քվեարկության ընթացքում հանձնաժողովի սենատորների կարծիքները բաժանվել են ըստ կուսակցական պատկանելիության։ 11 հանրապետական կողմ է քվեարկել Թիլերսոնին, 10 դմեոկրատ՝ դեմ։

Նյու Ջերսիի սենատոր Ռոբերտ Մենենդեզի հարցին ի պատասխան՝ Թիլերսոնն ասել է. «1915-ի ողբերգական չարագործությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ցավոտ խնդիրն են մնում, եւ երկու երկրների միջեւ կայուն հարաբերություններ կարգավորելը ԱՄՆ շահերից է բխում։ Հաղթանակի դեպքում ես լիարժեք կուսումնասիրեմ պատմական իրադարձությունները եւ կսկսեմ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսությունը՝ հանուն տարածաշրջանային կայունության»։

Ուշադրություն դարձնելով Թուրքիայում հիմնարար ազատությունների ոտնահարումներին՝ պետքարտուղարի թեկնածուն հստակ հասկացնել է տվել, որ նա շատ է մտահոգված Թուրքիայի կառավարության վերջերս  կատարած քայլերից։ «Կրոնական ազատությունը հիմնական ամերիկյան սկզբունքն է, ինչպես նաեւ աշխարհի ամեն բնագավառի ու միջազգային կայունության։ Հաղթանակի դեպքում ես կաշխատեմ Թուրքիայի հետ կրոնական փոքրամասնությունների պաշտպանության եւ նրանց մշակութային ժառանգության հարգանքի համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ