News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մոսկվայում Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի ներկայությամբ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը եւ Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը Մոսկվայում համագործակցության հուշագիր են ստորագրել, որը միտված է արդյունաբերության եւ առեւտրի բնագավառում հայ-ռուսական փոխգործակցության խորացմանը։ 

Այս հուշագրով կողմերը կաշխատեն Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ առեւտրի ծավալների ավելացման եւ կառուցվածքի կատարելագործման, փոխադարձ առեւտրում ավանդական, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիական եւ նորարարական  արտադրանքի մասնաբաժնի ավելացման եւ դիվերսիֆիկացիայի ուղղությամբ միջոցառումների մշակման ուղղությամբ։ Նախարարների ստորագրած փաստաթղթով կստեղծվի  աշխատանքային խումբ` Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության բնագավառում գործունեություն իրականացնող սուբյեկտների միջեւ համագործակցության ընդլայնման եւ խորացման ճանապարհային քարտեզի մշակման նպատակով։

Նախարար Սուրեն Կարայանի եւ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մակսիմ Օրեշկինի կողմից մեկ այլ փաստաթուղթ  է ստորագրվել «Միջտարածաշրջանային համագործակցության 2016-2021 թթ. Ծրագրի» վերաբերյալ։ Այս ծրագրով նախատեսվում է.

• միջտարածաշրջանային ծրագրերի եւ համատեղ նախագծերի իրականացում, որոնք ունեն առաջնային կարեւորություն երկու պետությունների տարածաշրջանների սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից, այդ թվում նաեւ առողջապահական, կրթական, գիտական, մշակութային եւ զբոսաշրջության ոլորտներում,

• համատեղ մրցունակ ձեռնարկությունների ստեղծում, այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային կազմավորումների եւ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջեւ համագործակցության առաջնային ոլորտներում բարձր տեխնոլոգիական ապրանքների թողարկում,

• փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտում համատեղ նախագծերի իրականացում,

•  տեղեկատվական եւ այլ փոխգործակցության համակարգերի գործարկում,

• արդյունավետ փոխգործակցության իրականացում զբաղվածության եւ աշխատանքային միգրացիայի, տարածքային պլանավորման, մրցակցային քաղաքականության, ազգամիջյան քաղաքականության, մշակույթի, գիտության եւ կրթության, ԶԼՄ-ների, գրահրատարակչության եւ այլ ոլորտներում։

Ստորագրված փաստաթղթով կողմերը պայմանավորվել են իրականցնել մի շարք այլ քայլեր,  Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության իշխանության մարմինների միջոցով` համաձայն սահմանված Ծրագրի միջոցառումների պլանի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը չի հրաժարվում ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի հետ շփումներից. Զախարովա
Ռազմական արտադրանքի մատակարարումները արտասահմանյան երկրներ իրականացվում են՝ հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության կարիքները...
Եթե Պուտինն էլ լկտիի նման իրեն պահի, ինչպես Լուկաշենկոն, Ռուսաստան էլ չենք գնա. Հովիկ Աղազարյան
Հանգիստ կարելի է ասել, որ Ռուսաստանն իրեն շատ վատ է պահում, որ մեր թշնամի պետությանն այսքան զենք է վաճառել: Բայց ես դա չեմ համարում փաստարկ...
«Իրավունք». Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը
Քաղաքացիներն ահազանգում են, որ ՌԴ պետական դրոշը ինչ-որ հակառուս կամ հակառուսներ պատռել են: Ավելին...
Նարիշկինը հայտնել է, որ Հայաստանում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին խոսելն առայժմ վաղ է
Հայաստանի տարածքում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին վաղ է խոսել...
ՌԴ փոխվարչապետը նշել է ռուս մասնագետների օգնության կարեւորությունը ՀՀ-ի եւ Վրաստանի միջեւ երկաթուղու վերականգնման համար
Օվերչուկը նշել է ռուս մասնագետների օգնության կարեւորության մասին...
Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ. ՀՀԿ
Նրա խոսքով, Հայաստանի անվտանգության համակարգում իսկապես խնդիրներ կան...
Ամենաշատ