News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Եվրոպական արտաքին կապերի ծառայությունը այն եզրակացության է եկել, որ Ռուսաստանից բխող քիբերհարձակումները եւ ապատեղեկատվական արշավները Կրեմլի պետական քաղաքականության մի մասն են, որն ուղղված է ԵՄ-ի, նրա առաջնորդների եւ սկզբունքների դեմ՝ Եվրամիությունը եւ եվրոպական համայնքը տարաբաժանելու համար»,- հայտնում է իտալական Il Foglio-ի թղթակից Դավիդ Կարետան:

Ըստ հեղինակի՝ Եվրամիությունն անզեն է Պուտինի քարոզչական պատերազմի լույսի ներքո:

East StratCom Task Force-ը՝ եվրոպական արտաքին քաղաքականության գերատեսչության կառույցը, որը կոչված է պայքարելու ռուսական կեղծ նորությունների դեմ, «ընդամենը 11 աշխատակից ունի, սեփական բյուջե չունի եւ արտաքին աշխարհ հետ կարող է շփվել միայն անգլերեն եւ ռուսերեն»: Քանի որ Կրեմլը միլիոնավոր դոլարներ է ուղղել ԵՄ երկրներում իրավիճակն ապակայունացնելու համար, սա պայքար է Դավիթի եւ  Գողիաթի միջեւ, ասում են Բրյուսելում:

Այս խումբը ստեղծվել է 2015 թվականին, երբ ուշադրությունը կենտրոնացած էր Ուկրաինայի վրա, բայց 2 տարի հետո «Մոսկվայի ապատեղեկատվական արշավները ԵՄ-ի համար արդեն ոչ միայն սպառնալիք են արտաքին քաղաքականության ճակատում, այլ ավելի շատ ներքին սպառնալիք են», ասել է Բրյուսելում աղբյուրը: «ԵՄ-ի արտաքին քաղաքականության գերատեսչության գնահատմամբ՝ կեղծ նորությունները դարձել են ռուսական ռազմական հայեցակարգի մասը»,- նշվում է հոդվածում:

Վկայակոչելով Բրյուսելում իր աղբյուրին՝ Il Foglio-ն նշում է, որ «ապատեղեկատվությունը կարող է զգալի ազդեցություն ունենալ հասարակական կարծիքի վրա եւ անդրադառնալ եվրոպացի ընտրողների քվեարկության վրա: Այսպես՝ Անգելա Մերկելը «2016 թվականին Քյոլնում ամանորյա իրադարձություններից հետո նախընտրելի թիրախ է դարձել. ռուսական քարոզչամեքենան կանցլերին զուգակցում է ահաբեկչության եւ միգրանտների հոսքի հետ»:

«Ո՛չ քիբերհարձակումները, ո՛չ ԵՄ անդամ երկրների քաղաքականության վրա ներգործելու փորձերը չեն մտնում այս կառույցի գործողությունների շրջանակի մեջ: Արտաքին եւ ներքին ճակատում Պուտինի քիբերհարձակումների դեմ պաշտպանության միջոցներ պետք է ստեղծեն ՆԱՏՕ-ն եւ ազգային կառավարությունները»,- եզրափակել է հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ