News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այսօր՝ հունվարի 28-ին, տեղի ունեցավ Հայկական բանակի 25-ամյա տարեդարձին նվիրված տոնական համերգ, որին ներկա է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կոչով ներս է բերվել ՀՀ պետական դրոշը եւ ՀՀ ԶՈՒ մարտական դրոշը: Նա իր ելույթում նշել է, որ Հայոց բանակը քառորդ դարի ընթացքում վիթխարի ճանապարհ է անցել։ «Ապրիլյան պատերազմին տղաները պատվով, արհեստավարժ կատարեցին իրենց խնդիրը՝ պարտադրելով հակառակորդին վերադառնալ զինադադարի պայմաններին։ Մեզ համար ապրիլի գլխավոր բացահայտումը մեր զինվորը  եւ հրամանատարն է: Մենք հիրավի ազգ-բանակ ենք, եւ դա է մեր ուժը: Այս սերունդը՝ անկախության սերունդը իր ճակատագրի տերն է լինելու»,-ընդգծել է ՊՆ նախարարը՝ հավելելով, որ մենք հակադրել ենք որակ եւ հաղթել։

«Ազգ-բանակի հիմքը պետք է լինի որակը եւ առաջին հերթին պետք է բանակը հասարակության հայելիից վերածենք հասարակության կերտման դարբնոցի»,-նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ