News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի Կալուգայի շրջանի «Գանձակ» սրճարանում իրավապահները ձերբակալել են 39-ամյա «օրենքով գող» Արսեն Մկրտչյանին, որը քրեական աշխարհում առավել հայտնի է «Արսեն Երեւանսկի» մականունով։ Նրա հետ միասին ձերբակալվել է եւս 9 մարդ: Ձերբակալվածներից մի քանիսի, այդ թվում Մկրտչյանի մոտ, հայտնաբերվել է թմրանյութ:

Հայտնի է, որ այժմ հանգուցյալ «օրենքով գող» «Կնդոյի» զարմիկն է Արսեն Երեւանսկին: Նա վերահսկում է  Կալուգայի շրջանը, որը հաճախ անվանում են նրա «արգելոցը»։ Իր եկամուտների առյուծի բաժինը նա ստանում էր խոշոր դրամական միջոցների անօրինական կանխիկացումից, թեեւ չէր հրաժարվում մանր շորթումից: Հենց նման գործողություններից մեկի ժամանակ էլ նրան ձերբակալել են։

Իրավապահների խոսքով, Արսեն Երեւանսկին թմրամոլ է, որն արդեն չի կարողանում տեղափոխվել առանց կողմնակի օգնության։ Իրավապահների գործողության ընթացքում «օրենքով գողի» ինքնազգացողությունը վատացել է, նրա համար «շտապ օգնություն» են կանչել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ