Աղձք գյուղի արոտավայրերից հունվարի 19-ին հինգ ձի են գողացել, մորթել ու վաճառել մայրաքաղաքում:

Հունվարի 21-ին Ոսկեհատ գյուղի բնակիչը դիմել է Աշտարակի ոստիկանություն ու հայտնել, որ պարկի մեջ դաշտում գտել է իր գողացված ձիերի մնացորդները: Նա պատմեց, որ ձիերի կերը վերջացել էր, ինքն էր տարել է նրանց, որ իրենք իրենց գլխի ճարը տեսնեն, ինքը տուն է վերադարձել:

Գողոնը սայլակով էին տեղափոխել ու ձյան վրա մնացել էին սայլակի հետքերը: Հետքերը տանում էին գյուղացիներից մեկի տուն, ում տան բակում հայտնաբերվեց սայլակը ու ծառի տակ մորթված ձիերի արյան հետքերը:

Ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցները պարզել են, որ ձիերը գողացել ու մորթել է նույն գյուղի բնակիչ Գաբրիել Ա.-ն: Հունվարի 21-ին նա բերման ենթարկվեց ոստիկանական բաժանմունք, որտեղ խոստովանեց է իր մեղքը:

«Տեսա դաշտում ձիերին, մտածեցի տեր չունեն: Կապեցի մեկին, մնացածը հետեւից եկան: Մորթեցի, ավտո կանչեցի, տարա Երեւանի մսի պասաժում հանձնեցի»,- ոստիկաններին պատմեց նա:

Միսը վաճառելիս նա չի ասել, որ ձիու միս է: Գաբրիել Ա.-ն խոստովանական ցուցմունք է տվել, քննությունը շարունակվում է: