News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Չի բացառվում, որ «Ժառանգություն» կուսակցության այսօրվա ընդլայնված կազմով նիստին խորհրդարանական ընտրությունների մասնակցության վերաբերյալ վերջնական  որոշում չկայացվի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքով, կուսակցությունում կան անհամաձայնություններ եւ հուսով է, որ հնարավոր կլինի վերջնական որոշում կայացնել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հետ կապված:

«Մեզ մոտ վեճերը շատ բուռն են լինում, ցավի են բերում այդ վեճերը, դա վերաբերում է թե Անահիտին, թե Ստյոպային եւ թե մնացածին: Նույն Անահիտը մնում է Անահիտ, նույն Ստյոպիկը մնում է Ստյոպիկ, ուղղակի իրենց քաղաքական դիրքորոշումն է այդպիսին:Մեզ մոտ եղել է անհատականությանը թեւեր տալու սովորությունը, իսկ որ թեւեր ես տալիս՝ դժվար է դրանք հետ վերցնելը: Մեր կուսակցության առանցքային դեմքերից երկուսը որոշել են գնալ մի դաշինք, որի թիվ մեկ քննադատն էին ժամանակին: Ամեն ինչ հնարավոր է այս կյանքում, պետք չէ զարմանալ: Ով ուզում է ծառայել, ով ուզում է երախտագետ լինել, ով ապերախտ, ես ինքս այս խաղը երկար չեմ վարի»,-ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ իր կուսակիցները բանական մոտեցում կգտնեն ոչ թե կուսակցության, այլ ժողովրդի համար: Նա իրավիճակը, որում այսօր հայտնվել է Ժառանգությունը կապեց նաեւ կուսակցության ռեսուրսների հետ՝ նշելով, որ, եթե ռեսուրսներ ունենային, իրավիճակն այնպիսին չէր լինի, ինչպիսին կա այսօր:

«Բոլոր դաշինքներին եւ մրցակից ուժերին հաջողություն ենք մաղթում, որովհետեւ անհավասար պայքար է եւ ամեն ինչ պետք է անենք, որ մենք էլ մեր լուման դնենք, որ լինեն այն ընտրությունները, որոնք 25 տարիների ընթացքում Հայաստանը չի ունեցել: Մենք ռեսուրսների հարց ունենք, եթե ռեսուրսներ ունենայինք, կարող է խնդիր չունենայինք: Այսօր Ընտրական օրենսգիրքը լրիվ այլ կենդանի է, դա թաքնված մեծամասնական է եւ մինչեւ որոշում կայացնելը մեծամասնական կենդանու հատկանիշները պետք է նկատի առնես»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ