News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԱՄՆ ծրագրով սննդային անվտանգության առաջին 30 մասնագետներին են պատրաստել։ ԻՆտենսիվ կարճատեւ դասընթացների 30 շրջանավարտները ստացել են Փենսիլվանիայի համալսարանի ու Վիրջինիայի համալսարանի սերտիֆիկատները։

Դասընթացները կազմակերպել էր ագրոբիզնեսի ուսումնասիրության ու կրթության միջազգային կենտրոնը, որը բացվել է ԱՄՆ Գյուղատնտեսական դեպարտամենտի աջակցությամբ։

Դասընթացների մասնակիցները ստացել են ժամանակակից գիտելիքներ սննդային անվտանգության ստանդարտների վերահսկողության մասին։

Շնորհավորելով շրջանավարտներին ՝ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կարեւորել է սննդամթերքի որակի ու անվտանգության ոլորտում մասնագետների պատրաստումը։ Անցնելով աշխատանքի ձեռնարկություններում, նրանք կկարողանան հայկական ապրանքներն ավելի մրցունակ դարձնել, հավելել է նախարարը։ Նա աջակցության համար շնորհակալություն է հայտնել նախագծի դոնորներին՝ USAID -ի Նորարություններ գյուղատնտեսական կրթության ու վերապատատրաստման համար ծրագրին (InnovATE)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թռչնագրիպի բռնկման պատճառով Ճապոնիայում մոտ 110 հազար հավ կոչնչացվի
Սեզոնի ընթացքում վարակման 8-րդ դեպքն է գրանցվել․․․
Գերմանիայում համալսարանական կլինիկաների բժիշկները գործադուլ են հայտարարել
Գերմանիայում 23 պետական համալսարանական կլնիկաների բժիշկները գործադուլ են հայտարարել....
Ռումինիայի խոշորագույն խոզաբուծական ֆերմայում աֆրիկյան ժանտախտի բռնկում է գրանցվել․ ավելի քան 20 հազար խոզ կմորթվի
Հանձնարարվել է խիստ միջոցառումներ ձեռնարկել հիվանդության տարածումը կանխելու համար․․․
Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմին.  2023թ. հարուցվել է 3 500 վարչական գործ
2023թ. հարուցվել է 3 500 վարչական գործ...
Մեծ Բրիտանիայում բժիշկները կազմակերպել են երկրի պատմության մեջ ամենաերկար գործադուլը
Մենեջերները հայտարարել են, որ տասնյակ հազարավոր նախատեսված ընդունելություններ և վիրահատություններ կչեղարկվեն գործադուլի ընթացքում ամբողջ Անգլիայում և Ուելսում
Տյումեն-Ադլեր գնացքից հիվանդանոց տեղափոխված 16 երեխայի մոտ Ա գրիպի վարակ է հայտնաբերվել
Մնացած 70-ը սուր շնչառական վարակ ունեն...
Ամենաշատ