News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Լոռու մարզ:

Նախագահը նախ այցելել է Ստեփանավան քաղաք, որտեղ ներկա է գտնվել քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին՝ «Քաղաքի օր» տոնակատարությանը, Ստեփանավանի հիմնանորոգված մշոակույթի պալատի եւ նորակառույց մարզադպրոցի բացման արարողությանը: NEWS.am-ի թղթակիցը Ստեփանավանից հաղորդում է, որ նախագահին ուղեկցում է Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը:

Միջոցառումների շարք կրում է «Լոռե-Ջալալօղլի-Ստեփանավան» խորագիրը: Այս տարի լրանում է քաղաքի Ջալալօղլի անվանակոչվելու 200-ամյակը:

Ստեփանավանի տոները վերջին տարիներին նշանավորվում են նոր կառույցների բացմամբ: Ստեփանավանցիների համար այս տարվա նվերը քաղաքի վերակառուցված մշակույթի պալատի եւ մարզադպրոցի բացումն է: 2006-ին սկսվել է մշակույթի պալատի վերակառուցումը՝ պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Շինարարությունը տեւել է 4 տարի: Մշակույթի պալատն այժմ կրում է վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը:

Կբացվի նաեւ Ստեփանավանի նորակառույց մարզադպրոցը, որը կառուցվել է Հայաստանի պետբյուջեի եւ Հայաստանի Սոցիալական ներդրումների հիմնադրամի համաֆինանսավորմամբ: Շինարարական աշխատանքները սկսվել են 2007-ի գարնանը, շենքը համապատասխանում է ժամանակակից սեյսմիկ եւ ակուստիկ պայմաններին:

Մշակույթի պալատի հանդիսավոր բացումը, որին ներկա կգտնվի նախագահ Սերժ Սարգսյանը, կշարունակվի տոնական համերգով:

Տոնակատարությունը կնշանավորվի նաեւ քաղաքում ճանաչված եւ աշխատանքային նվաճումներ ուnեցած մարդկանց կոչումներ շնորհելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ մի անորակ աշխատանք չի ընդունվելու, ոչ մի թերացում չի ներվելու. Գեղարքունիքի մարզպետ
Վարդենիս համայնք կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Գեղարքունիքի...
«Խաչաղբյուր 1» և «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-երը ոչնչացնում են Պաղջուր գետի էկոհամակարգը
Նշենք, որ «Խաչաղբյուր 1» եւ «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-երը Պաղջուր գետի 22.58%-ը վերցրել են խողովակների մեջ` ճգնաժամային վիճակ ստեղծելով գետի համար...
«Ժողովուրդ». Այսօր Հայաստանից արտագաղթի վիճակագրությունն անհնար է ներկայացնել
2013-ին կառավարությունը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ 13 մլն դրամ տրամադրեց Գիտության պետական կոմիտեին, որ վերջինս պատվիրի միգրացիայի վերաբերյալ ուսումնասիրություն, բայց…
«Հայկական միրգ» ծրագրի իրականացման տեմպերն առայժմ գոհացուցիչ չեն. նախարար
Պտղաբուծության զարգացմանն ուղղված այս նոր ծրագրի իրականացումը շատ կարևոր է մեր հանրապետության համար, սակայն նրա իրականացման խնդրում դեռևս գոյություն ունեն լուրջ խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն...
«Գրանդ-քենդին» պահեստախանութ է կառուցում Գյումրիում` սառնարաններով ու ցուցասրահո
Կառուցվում է երկհարկանի շենք, որի շինարարությունն ավարտվելու է 6 ամսվա ընթացքում...
Փոխվարչապետը Լոռվա մարզում հարցերի մի ողջ փունջ է քննարկել
Փոխվարչապետին է ներկայացվել նաեւ մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով քաղաքում իրականացվող աշխատանքների ընթացքը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ