News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան Հայաստանին 6 նոր սեյսմոգրաֆ կտրամադրի: Այս մասին փետրվարի 9-ին՝ խորհրդարանում ասաց արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը՝ ներկայացնելով «Սեյսմիկ պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը, որով առաջարկվում է բնակչության եւ շենքերի սեյսմիկ պաշտպանության մոտեցումների արդիականացում:

Պատգամավորների հարցերին պատասխանելիս նա նշեց, որ վերջին 10 տարիներին սեյսմիկ ծառայության զինվածությունը զգալիորեն մեծացել է: Այսպես՝ Գառնիի երկրաֆիզիկական աստղադիտարանում տեղադրված են ԱՄՆ-ից, Ֆրանսիայից եւ մի շարք այլ երկրներից բերված սարքավորումներ: Իսկ Վայքի սեյսմիկ կայանի համար շուտով սպասվում է Ֆրանսիայից 6 նոր սեյսմոգրաֆների ստացում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ