News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տրանսպորտի ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրականացումը պետք է նպաստի երթուղիների զարգացմանն ինչպես միության ներսում, այնպես էլ ԵՏՄ-ն կապի երրորդ երկրների հետ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տրանսպորտի ոլորտի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք Հայաստան են ժամանել ԵԱՏՄ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը վստահություն է հայտնել, որ նրանց այցը Հայաստան և տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությունը նոր խթան կհանդիսանան այս ոլորտում համագործակցության զարգացմանը: «Որպես ԵՏՄ անդամ պետություն՝ հատուկ նշանակություն ենք տալիս տրանսպորտային շուկայի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Համաձայնեցված քաղաքականության իրականացումը պետք է նպաստի երթուղիների զարգացմանն ինչպես միության ներսում, այնպես էլ ԵՏՄ-ն կապի երրորդ երկրների հետ: Այս ոլորտում համատեղ ջանքերը կնպաստեն մեր տնտեսությունների մրցակցության բարձրացմանը»,- ասել է վարչապետը:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ ԵՏՄ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Ադամկուլ Ժունուսովը նշել է, որ քննարկվել են ԵԱՏՄ երկրների միջև տրանսպորտային քաղաքականությանը, ենթակառուցվածքների զարգացմանը, միասնական տրանսպորտային տարածքի և միասնական տրանսպորտային ծառայությունների ձևավորմանը վերաբերող մի շարք հարցեր:

Իր հերթին, ՌԴ տրնսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն ընդգծել է, որ անդրադարձ է կատարվել նաև ԵՏՄ երկրների նախագահների ու կառավարությունների ղեկավարների միջև տրանսպորտի ոլորտի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների, որոշումների կատարման ընթացքին, ինչպես նաև նոր գաղափարների իրականացման հնարավորություններին, որոնք կնպաստեն տրանսպորտային հաղորդակցությունների սահմանափակումների վերացմանն ու միավորմանը: Սոկոլովի խոսքով՝ ոլորտում նախատեսվող ծրագրերը նոր թափ կհաղորդեն ինտեգիացիոն միավորման զարգացմանը, տնտեսական կապերի խորացմանը: ՌԴ տրանսպորտի նախարարն ընդգծել է, որ առաջիկայում քայլեր են ձեռնարկվելու ԵՏՄ երկրների բոլոր մայրաքաղաքների միջև օդային ուղիղ կապի ապահովման ուղղությամբ, ինչը կխթանի նաև զբոսաշրջության զարգացմանը:

Վարչապետ Կարապետյանը ողջունել է ԵՏՄ շրջանակում տրանսպորտի ոլորտում նոր ծրագրերի իրականացումը և խորհրդակցության մասնակիցներին մաղթել հետագա արդյունավետ աշխատանք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ