News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անցած շաբաթ լրատվամիջոցներում հայտնվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մանրամասները։ «Անանուն աղբյուրները հայտնել են, որ երբ Պուտինը խոսել է 2010-ին կնքված Ռազմավարական հարձակողական սպառազինումների կրճատման մասին պայմանագրի մասին, Թրամփն իր խոհրդականներին հարցրել է, թե ինչ է այդ պայմանագրով  նախատեսված, ու տեղեկանալուց հետո ասել է, որ դա Օբամայի ամենավատ գործարքներից մեկն է, որոնք ինքը մտադիր է վերանայել»,- The Wall Street Journal -ում գրում է հանրապետական քաղաքական գործիչ ու դիվանագետ Ջոն Բոլթոնը։

«Եթե դա իրոք այդպես է, Թրամփը ճիշտ է հասկացել պայմանագրի էությունը»,- համարում է Բոլթոնը։ Հեղինակի խոսքով, պայմանագիրը կնքելուց հետո Մոսկվան օգտվել է դրա թույլ տեղերից, որպեսզի վերականգնի ու արդիականացնի միջուկային մարտագլխիկների ու բալիստիկ հրթիռների իր զինանոցը, քանի դեռ Օբաման ձեռքերը ծալած նստած էր»։

Բոլթոնի խոսքով «եթե պայմանագրի մասին Թրամփի մեկնաբանությունների էությունը ճիշտ է փոխանցվել, ուրեմն նա կդիմակայի Պուտինի ցանկություններին, ընդ որում ոչ մեկ անգամ»։

Օրինակ Թրամփը միանշանակ դեմ է արտահայտվել Իրանի հետ Օբամայի կնքած պայմանագրին։ Որոշ տեղեկություններով, Սպիտակ տունը քննարկում է Իսլամական հեղափոխության պահակների կորպուսը ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելու հարցը, ինչը զգալի քաղաքական ու տնտեսական վնաս կհասցնի Ռուսաստանին, հատկապես «Ռոսօբորոնէքսպորտ» պետական ըընկերությանը, որը զենք է արտահանում։

«Վաշինգթոնը պետք է նաեւ դիմակայի Մերձավոր արեւելք Ռուսաստանի ներթափանցմանը,ինչն արվում է Սիրիան որպես լծակ գործածելով,- համարում է Բոլթոնը,- Պատժամիջոցների հարցում ամերիկյան թուլության ցանկացած վկայություն կնպաստի Մերձավոր արեւելք Ռուսաստանի հետագա ներթափանցմանը, ուժեղացնելով Իրանի ու Մոսկվայի մարտավարական միության վտանգավոր ու ապակայունացնող ազդեցությունը»։

Հոդվածագիրը կարեւոր է համարում Թրանփի ասածը, բայց չգիտի, թե վերջին հաշվով ինչպիսին կլինեն նրա ու Պուտինի հարաբերությունները ։ «Նա անկասկած պետք է ընդունի, որ մեծ տերությունների արտաքին քաղաքականության հիմքում ազգային շահերն են, այլ ոչ թե անձնական քիմիան»,- գրում է Բոլթոնը։ Թրամփը պետք է ուժեղացնի պատժամիջոցները , հանգստացնի ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներին, իսկ հետո նոր «Պուտինի հետ սուրճ խմի», ամփոփում է քաղաքական գործիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ