News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Վրաստանի կառավարությունը արձագանքել է Վրաստանի պատրիարքարանի բարձրաստիճան ներկայացուցչի ձերբակալությանը՝ սպանություն ծրագրելու ու Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդին թունավորելու փորձի մեղադրանքով, հայտնում է «Նովոստի Վրաստանը»։

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտնել է, որ այդ գործն իր անձնական հսկողության տակ է գտնվում ու ինքը մշտապես թարմ տեղեկություններ է ստանում։

«Մենք բոլորս խուսափել ենք հսկայական դժբախտությունից՝ կանխվել է մեր երկրի դեմ հանցագործություն, եկեղեցու վրա ուխտադրուժ հարձակում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել իրավապահ մարմիններին օպերատիվ, արդյունավետ, առանց ավելորդ աղմուկի աշխատանքի համար»,- ասել է Կվիրիկաշվիլին։

«Ելնելով ստեղծված արտասովոր իրավիճակից , ես Բեռլին եմ ուղարկել իմ անձնական թիկնազորի անդամներին՝ պետպաշտպանության հատուկ ծառայության ղեկավարի հետ միասին, որպեսզի նրանք տեղում ուժեղացնեն անվտանգության միջոցառումները»,- հայտնել է վարչապետը։ Նա շեշտել է տվյալ գործի բազմակողմանի ու պրոֆեսիոնալ հետաքննության նշանակությունը։ «Կարեւորը, որ բժիշկների խոսքով, վիրահատությունը լավ է անցել ու պատրիարքը իրեն լավ է զգում։ Ես սրտանց նրան շուտափույթ ապաքինում եմ մաղթում, երկարակեցություն՝ հանուն մեր ժողովրդի ու երկրի բարեկեցության; Ես մտադիր եմ Գերմանիա մեկնել՝ Անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովին մասնակցելու եւ անձամբ կայցելեմ նորին սրբությանը Բեռլինում»,- ասել է վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ