News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում աուդիտորներին եւ հաշվապահներին կհավատարմագրի պրոֆեսիոնալ ասոցիացիան։ Այս մասին փետրվարի 14-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը՝ ներկայացնելով օրինագծերի փաթեթը, որոնք շուտով հասարակական քննարկման կներկայացվեն։ Նախագծերը ներառում են «Հաշվապահական հավառման մասին» եւ «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի խմբագրումները, ինչպես նաեւ «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման ու հասարակական վերահսկողության մասին» նոր օրինագիծը։

Աուդիտորների եւ հաշվապահների քննություններն ու հավատարմագրումն արդեն կիրականացնի ոչ թե ֆինանսների նախարարությունը, այլ աուդիտորների եւ հաշվապահների պալատը, որը ենթադրվում է ստեղծել համանուն ասոցիացիայի հիման վրա։

Պետությունը պալատը կվերահսկի 7 մարդուց բաղկացած խորհրդի միջոցով։ Նրանցից 4-ը կլինեն ֆինանսների նախարարությունից, 2-ը՝ Կենտրոնական բանկից, 1-ը՝ համապատասխան հասարակական կազմակերպություններից։

Բացի այդ, նախատեսվում է ստուգումներ անցկացնել աուդիտորական ընկերություններում։ Այդ հանձնարարությունը ցանկանում են առաջարկել համաշխարհային «մեծ քառյակի» աուդիտորական ընկերությունների մասնագետներին։ «2009-ին նման ստուգում արդեն տեղի է ունեցել, եւ մենք շատ գոհ ենք մնացել միջազգային փորձագետի եզրակացությունից»,-նշել է Անանյանը։

«Եթե յուրաքանչյուր տարի ստուգվի 10 ընկերություն, ապա երեք տարում հնարավոր կլինի ստուգել ամբողջ շուկան։ 3 տարին ստուգումների ընդունելի շրջան է նաեւ հենց «մեծ քառյակի» ընկերություններում»,-ասել է Անանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ