News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը

eDrone ծրագրի գլխավոր նպատակը գործընկեր երկրների համալսարաններին արդյունավետ գործիքակազմի ներկայացումն է, որը նրանց թույլ կտա ծանոթանալ նորագույն տեխնոլոգիաների եւ մեթոդների հետ, փորձի փոխանակման համար տվյալների բազա ստեղծել  եւ կրթական կենտրոններ բացել  անօդաչու թռչող սարքերի հետազոտման եւ ստեղծման համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական ինժեներական համալսարանից Գրիգոր Բաբայանը:

Այսօր՝ փետրվարի 14-ին, Երեւանում Եվրամիության ֆինանսավորած Erasmus+ նախագծի շրջանակներում մեկնարկել է «Անօդաչու թռչող սարքերի հետազոտություն» ծրագիրը 8 երկրների՝ Իտալիա, Ֆրանսիա, Լեհաստան, Ռումինիա, Վրաստան, Մոլդովա եւ Բելառուս, տարբեր համալսարանների 17 ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հայկական կողմը երկու համալսարան է ներկայացնում՝ Պետական ինժեներական համալսարանը եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: eDrone ծրագրի շրջանակներում Արեւելյան գործընկերության տարածաշրջանի գործընկեր երկրները՝ Հայաստան, Բելառուս, Վրաստան եւ Մոլդովա, պետք է ընդօրինակեն ինովացիոն եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծրագրի երկրների առաջավոր փորձը:

Նախատեսված է, որ 3 տարվա ընթացքում քննարկումների եւ կանոնավոր հանդիպումների ընթացքում մասնակիցներն ավելի խորը գործնական եւ տեսական գիտելիքներ կստանան մշակումների եւ առանցքային բնութագրերի, անօդաչուների կիրառման եւ օրենսդրական ուղղությունների վերաբերյալ: Այսպիսով գործընկեր երկրների դասախոսները կկարողանան պատրաստվել առաջատար մասնագետների մոտ եւ հնարավորություն կստանան հետագայում մշակել սեփական կրթական ծրագրեր եւ անօդաչու թռչող սարքերի հետազոտման կենտրոններ:

Նշենք, որ 2014-ից մինչեւ 2020 թվականը գործող Erasmus+ ծրագրին մասնակցում են «Ծրագրի երկրները» եւ «գործընկեր երկրները», որոնք ըստ տարածաշրջանների են խմբավորվում: Ծրագիրն աջակցում է նախագծերին, գործընկերությանը, կրթական ոլորտի, մասնագիտական ուսուցման միջոցառումներին, ֆինանսավորում է տրամադրում այս բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման համար՝ ինչպես եվրոպական երկրների միջեւ, այնպես էլ եվրոպական երկրների եւ ամբողջ աշխարհում գործընկեր երկրների միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ նախագահի աշխատակազմի աշխատակիցներին խնդրել են մինչեւ ապրիլի 1-ն ազատվել iPhone-ներից. «Коммерсантъ»
Մարտին Մերձմոսկովյան մարզում տեղի ունեցած սեմինարի ժամանակ պաշտոնյաներին ասել են, որ ապրիլի սկզբին պետք է ազատվել iPhone-ներից․․․
Բիթքոյնի արժեքը գերազանցել է 28 000 դոլարը
Առեւտրի ծավալով կրիպտոարժույթների խոշորագույն Binance բորսայում բիթքոյնը մեկ օրվա ընթացքում թանկացել է 0,8%-ով․․․
Հայաստանում պաշտոնապես գործարկվեց VAR համակարգը
Կենտրոնական VAR համակարգը միացված է տարածաշրջանում եզակի օպտիկամանրաթելային NGN ցանցին...
ԱՄՆ-ն սպառնում է արգելել TikTok-ը, եթե չինացի սեփականատերերը չվաճառեն իրենց բաժնեմասերը․ WSJ
ԱՄՆ վարչակազմը TikTok-ը դիտարկում է որպես սպառնալիք ազգային անվտանգությանը․․․
Վահան Քերոբյանը ծանոթացել է «Cisco Internetworking» հայաստանյան մասնաճյուղի խնդիրներին
Նախարարը ներկայացրել է նաև պետության կողմից իրականացվող տնտեսության…
Կարտոֆիլի օսլայից ջրում լուծվող պլաստիկ են ստացել
Պլաստիկի թափոնների վերացման խնդիրն օրեցօր սրվում է...
Ամենաշատ