News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Apple ընկերությունը գրանցել է մատնահետքերը սքան անող սարքով էկրանի արտոնագիրը, հաղորդում է Appleinsider–ը։

Ընկերությունը ստացել է «Ինֆրակարմիր դոդներով ինտերակտիվ էկրանի» արտոնագիրը։ Տոխնոլոգիան առաջին անգամ Apple–ի կողմից 2014 թվականին ձեռք բերված LuxVue ընկերության կողմից ներկայացվել է անցած տարվա գարնանը։

Ներկայում Apple–ի սմարթֆոնների մատնահետք ճանաչող Touch ID սարքը տեղադրված է «Տուն» (Home) կոճակի մեջ։ Առայժմ չճշտված տեղեկությունների համաձայն, Apple–ի հաջորդ՝ iPhone 8 սմարթֆոնի վրա «Տուն» կոճակ չի լինելու։ Ընկերությունը այս լուրերը չի մեկնաբանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ