News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ փետրվարի 15–ին,  Երեւանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ  անդրադարձել է երկրում քաղբանտարկյալների առկայության հարցին։ Ուսանողներից մեկը հետաքրքրվել է՝ Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ, ինչին ի պատասխան վարչապետն ասել է. «Եթե անկեղծ՝ չգիտեմ»։

Լրագրողի ճշտող հարցին, թե Գեւորգ Սաֆարյանը, Շանթ Հարությունյանը, «Հաց բերող» Արթուր Սարգսյանը քաղբանտարկյալներ չե՞ն, վարչապետը պատասխանել է.

«Ես ձեր կարծիքը լսեցի, իմ պատասխանը հետեւյալն է. տեսեք, եթե մենք ուզում ենք ունենալ կանոնավոր պետություն, յուրաքանչյուր մարդու նկատմամբ, անկախ մեր ներքին սիմպատիաներից, բոլոր այդ մարդկանց նկատմամբ ունենք եւ հարգանք,  եւ դրական վերաբերմունք այն մասնակցության համար, որոնք նրանք ունեցել են մեր անկախության, անվտանգության հարցերում, բայց պետությունը ունի օրենքներ, որոնք խախտելու ինդուլգենցիան ոչ մեկը չունի։ Այլ հարց է, որ մենք կարող ենք օրենքները մեկ–մեկ մեկնաբանել, մեկ–մեկ մեկի վրա կիրառել, մեկի վրա չկիրառել, դա էլ է իրականում վատ պրակտիկա, բայց եթե մենք ռեգուլյար էմոցիոնալ փորձենք այդ օրենքները մեկնաբանել, մենք լավ բանի չենք հասնի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Այսօր առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվում են...
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ…
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած…
Ամենաշատ