«Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Այս մասին փետրվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը գլխավորում է դաշինքի համապետական ընտրացուցակը (ֆոտոռեպորտաժ):
Նրա խոսքով՝ նախընտրական շրջանում դաշինքի մամուլի քարտուղարը կլինի Արեգնազ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքի համապետական ցուցակը գլխավորում է Սեյրան Օհանյանը, երկրորդ տեղում Արմեն Մարտիրոսյանն է, երրորդ հորիզոնականում՝ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը: «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը 11-րդ տեղում է: