ՀՀԿ նախագահ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չգլխավորեց Հանրապետական կուսակցության համապետական ընտրացուցակը, իսկ դա նշանակում է, որ կդադարեն շահարկումներն այն մասին, որ իշխանությունը չարաշահում է վարչական ռեսուրսները: Փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ բազմիցս է մտավախություն հնչել, թե իշխանությունը ճնշման լծակներ կօգտագործի: Բայց Սերժ Սարգսյանի որոշումը ցույց տվեց, որ իշխանությունն ազնիվ պայքար է ուզում եւ ուժային մեթոդների կարիք չունի:
«Մեր ցուցակում կան ե՛ւ փորձված քաղաքական գործիչներ, ե՛ւ երիտասարդ, բայց արդեն փորձառու պատգամավորներ»,- հավելեց Մինասյանը: