News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սպիտակ տան կոմունիկացիաների հարցերով նախկին տնօրեն, Պետդեպարտամենտի նախկին ներկայացուցիչ Ջեն Պսակին մի շարք մասնագիտական խորհուրդներ է տվել Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերին ու ԱՄՆ նախագահի խորհրդական Քելիեն Քոնուեյին, հայտնում է CNN–ը։

Մասնավորապես, Պսակին խորհուրդ է տվել չպատճենել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարքագծային մոդելը։

«Քիչ հավանական է, որ մամուլի քարտուղար Շոն Սթայսերն ու ԱՄՆ նախագահի խորհրդական Քելիեն Քոնուեյը իրենց ղեկավարին Red Bull–խմացնեին հինգշաբթի առավոտյան ու խորհուրդ տային, որ նա իրեն անհավասարակշիռ պահի մամուլի ասուլիսի ժամանակ»,- ասել է նա։

Սպիտակ տան նախկին աշխատակցուհին նաեւ Սփայսերին ու Քոնուեյին կոչ է արել «դադարել ստել», ստուգել փաստերը , նաեւ փոխել հեռուստաեթերում ելույթների ռազմավարությունը։

«Բանն այն է, որ ԱՄՆ-ն Ռուսաստան չէ, մենք չունենք պետական լրատվամիջոցներ, ձեր սուտը կնկատեն։ Եթե դուք չունեք անհրաժեշտ տեղեկությունը, խոստովանեք դա»,- խորհուրդ է տվել նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ