News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կարգադրել է հրապարակել իր բանկային հաշիվների մասին տվյալները՝  իր հասցեին հնչող ապօրինի հարստացման մեղադրանքների ֆոնին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ես փողերի լվացման դեմ խորհուրդին ու բոլոր մյուսներին կարգադրել եմ հրապարակել տեղեկություններ իմ ունեցվածքի մասին»,- ասել է նա։

Ընդդիմադիր սենատոր Անտոնիո Տրիլլիանեսը օրերս Դուտերտեից պահանջել էր հրապարակել բանկային հաշիվների մասին տվյալները։ Նույնատեսակ պահանջներ սենատորը առաջ էր քաշել նաեւ Ֆիլիպինների նախագահի ընտրարշավի ժամանակ։ Սենատորի խոսքով նախագահի բանկային հաշիվների վրա ավելի քան 2 մլրդ պեսո՝ մոտ 40 մլն դոլար կա, որը հայտարարագրված չէ։

Դուտերտեն էլ խոստացել է անհապաղ հրաժարական տալ, եթե ընդդիմադիր սենատորը ներկայացնի իր ապօրինի հարստացման ապացույցները։ Նաեւ սենատորին խորհուրդ է տվել այդ դեպքում դատի տալ իրեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ