Microsoft ընկերությունը թողարկել է ինտերակտիվ տեսահոլովակ M83 ֆրանսիական պոպ խմբի Go երգի հիման վրա։ Տեսահոլովակը ստեղծվել է ավտոարշավային ռետրոխաղի ոճով էր, այն կարելի է խաղալ կոլեկտիվի կայքում, հայտնում է Lenta–ն։
Մշակողները ձայնը կապակցել են խաղային պրոցեսի հետ՝ խաղի դինամիկան արագանում է կամ դանդաղում՝ ըստ երգի տեմպի։
M83 խումբը ստեղծվել է 2001-ին։ Այն այդպես է կոչվել Messier 83 գալակտիկայի պատվին։ Խումբը նվագում է էլեկտրոպոպ, ինդիտրոնիկա, դրիմ-պոպ, տեխնո ու էմբիենտ։ Խումբն ունի յոթ ստուդիայական ալբոմ։ Վերջինը՝ Junk -ը, թողարկվել է 2016-ին։