News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուրախալի հայացքներ, անհամբերություն աչքերում-այն ամենը ինչ կարելի էր տեսնել մեծահասակների ու մանկահասակների դեմքերին, ովքեր Եղվարդ էին հրավիրվել՝ 360 աստիճան ձեւաչափով նկարահանված ֆիլմերի առաջին ցուցադրությանը։

Կինոթատրոնը տեղադրվել էր Եղվարդի սպորդպրոցի սրահի կենտրոնում։ Ծիծաղելի եւ ուսուցողական անիմացիաներն ու կերպաները երեխաներին մատչելիորեն են բացատրել աստղագիտության հիմունքները։ Ճիշտ է, վերջում ասացին, որ արեգակը  կկլանի բոլոր մոլորակները եւ աստիճանաբար կմարի։ Սակայն հետո հուսադրեցին՝ չէ՞ որ դա կլինի 4-5 մլրդ տարի անց։

Startup Armenia հիմնադրամի հիմնադիր Տիգրան Պետրոսյանը ընդգծել է նման միջոցառումների անցկացման կարեւորությունը համայնքներում եւ շրջաններում, քանի որ նման կերպ երիտասարդությունն ու դպրոցականները տեղեկություններ են ստանում նորագույն տեխնոլոգիաների վերաբերյալ։

«Դա ուղղակի ֆիլմերի ցուցադրություն չէ, այլ ուսուցողական ծրագրի մաս։ Տեսածի շնորհիվ աշակերտները լավ պատկերացում կկազմեն այնպիսի առարկաների մասին, ինչպիսիք աստղագիտությունն ու կենսաբանությունն են»,-ասել է նա NEWS.am-ի հետ զրույցում։

Ֆիզիկայի եւ աստղագիտության ուսուցչուհի Համեստ Մելիքյանը նշել է, որ գաղափարը շատ լավն է, քանի որ հնարավորություն կա առարկայնորեն տեսնելու այն, ինչ գրված է դասագրքերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ