News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Համաշխարհային առաջնորդները անցյալ հանգստյան օրերին Մյունխենի անվտանգության համաժողովին հավաքվել էին տհաճ ֆենոմենի ֆոնին, որն ընկած է բազմաթիվ էքզիստենցիալ երկընտրանքների հիմքում։ Դա երեք գերտերությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Չինաստանի միաժամանակյա «վատ վարքի» վախեցնող տեսարանն է », - գրում է The Guardian-ի վերլուծաբան Սայմոն Թիսդելը։

«Նախկինում նախագահները, վարչապետները, արտաքին գործերի նախարարները ամենամյա հանդիպմանը կարողանում էին կենտրոնանալ մեկ ընդհանուր սպառնալիքի վրա։ Հետխորհրդային Ռուսաստանը շարունակում է իրենից անվտանգության զգալի սպառնալիք ներկայացնել։ Նույնը վերաբերում է նաեւ Չինաստանին», - գրում է Թիսդելը։

«Փոխվել է այն, որ ԱՄՆ-ը եւս սկսել է իրենից խնդիր ներկայացնել։ «Ամերիկան՝ առաջին հերթին»  կարգախոսով Դոնալդ Թրամփի ազգայնականությունը եւ նրա ըմբոստ մեկուսացնող ձգտումը՝ պառակտել այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին ՄԱԿ-ն ու ՆԱՏՕ-ն են, խորապես ապակայունացնող գործոններ են», - ենթադրում է հեղինակը։

«Ինչպես Թրամփը՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը գործում է հակամարտության դիրքորոշումից։ Պուտինը կարծում է, որ Խորհրդային Միությունից հետո Ռուսաստանը ստորացվել է», - ասվում է հոդվածում՝ նշելով, որ Պուտինը ցանկանում է վերականգնել երբեմնի հզոր Ռուսաստանը։

«Երկու կրակի արանքում հայտնված Եվրոպայի դրությունը վախեցնող տեսք ունի։ Ծայրահեղ աջ ազգայնականության աճը, Brexit-ի պատճառով քաղաքական պառակտումը եւ ֆինանսական թուլացումը բարդանում են Ռուսաստանի հանդուգն գործունեության եւ Թրամփի անհուսալի, անկանխատեսելի ռեժիմի հետ լարվածության աննախադեպ մակարդակի պատճառով», - կարծում է Թիսդելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ