Սիրիայում ռուս չորս զինծառայող է զոհվել ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով։ Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Ռուս խորհրդականների ավտոմեքենան ընթանալիս է եղել սիրիական զորքերի շարասյան կազմում՝ Տիաս օդանավակայանի շրջանից Հոմս քաղաքի ուղղությամբ։ Անցնելով մոտ 4 կմ՝ ավտոմեքենայի տակ, որտեղ ռուս զինծառայողներն են եղել գործել է ռադիոկառավարվող ռումբը։
Վիրավոր զինծառայողների կյանքի համար պայքարում են ռուս բժիշկները։