News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ գաղտնի ծառայություններին մեղադրել է այն բանի համար, որ նրանք գաղտնալսել են ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակին, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Ամերիկյան գաղտնի ծառայությունները լրագրողներին պաշտոնապես, թեկուզեւ անանունության պայմանով պատմել են, որ գաղտնալսում են մեր դեեսպան Կիսլյակի կոմունիկացիաները, ինչպես նրանք են արտահայտվել, այդ թվում նրա զեկույցները Մոսկվային այն մասին, թե ինչ է նա անում Վաշինգթոնում իր պարտականությունները կատարելիս»,- ասել է Լավրովը։

Լավրովը հիշեցրելէ,որ Կիսլյակի գաղտնալսման մասին տեղեկությունը հայտնվել է նախագահ Թրամփի նախկին խորհրդական Մայքլ Ֆլիննի ու Մոսկվայի միջեւ իբրեւ գոյություն ունեցող կապերի մասին սկանդալի ֆոնին։

«Մենք նույնպես շատ հետաքրքիր բաներ են կարդում, սկանդալի կապակցությամբ, որը բորբոքեցին ընդամենը մի քանի շաբաթ առաջ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը ստանձնած գեներալ Ֆլիննի շուրջ»,- հավելել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ