News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Փետրվարի 20-ին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Բասկերի երկրի ներկայացուցիչներ՝ Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) նախկին պատգամավոր Ինակի Ֆերնանդես Իրազաբալբեիտային,  Իսպանիայի եւ Բասկերի երկրի խորհրդարանների նախկին անդամ Ռաֆա Լարեյնային, Բասկերի Ազգայնական կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քարտուղար Խոսե Մարի Էտչեբերիային եւ Եվրոպական Ազատ դաշինքի բյուրոյի անդամ Լորենա Լոպես դա Լակալային:

Խորհրդարանի նախագահը երախտագիտություն է հայտնել նրանց՝ Արցախում դիտորդական առաքելություն կատարելու հրավերն ընդունելու համար եւ նշել, որ յուրաքանչյուր նման միջոցառում՝ լինի հանրաքվե կամ ընտրություն, քաղաքական քննություն են երիտասարդ պետության համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ինակի Իրզաբալբեիտան ընդգծել է, որ Արցախը եւ Բասկերի երկիրը  կիսում են նույն արժեքները՝  ի դեմս խաղաղության ու ժողովրդավարության­­. «Այստեղ մենք տեսնում ենք իրական ժողովրդավարություն եւ խոսքի ազատություն»,-նշել ԵԽ նախկին պատգամավորը:

Եվրոպական Ազատ դաշինքի բյուրոյի անդամ Լորենա դա Լակալան, ներկայացնելով իր դիտարկումները հանրաքվեի ընթացքում, նշել է, որ օրվա ընթացքում եղել է 14 ընտրատեղամասում եւ ականատես է եղել գործող ժողովրդավարության:

«Այստեղ կան ժողովրդավարական տարրեր եւ արժեքներ, որոնք մեզ մոտ բացակայում են: Ես հիացած եմ հատկապես Սահմանադրության նախագծի 36-րդ հոդվածով, որտեղ նշվում է, որ եթե զավակը վճարունակ է, ապա պարտավոր է հոգ տանել իր ծնողների մասին: Դրանք վեհ արժեքներ են, որոնք, ցավոք սրտի, մեզ մոտ իսպառ վերացել են»,-ընդգծել է Լորենա Լոպեսը:

Բասկերի Ազգայնական կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քարտուղար Խոսե Մարի Էտչեբերիան, ով առաջին անգամ է Արցախում, կարեւորել է այն փորձը, որը այս օրերի ընթացքում կուտակել է Լեռնային Ղարաբաղում.  «Ես այսօր հասկացա՝ կապ չունի բնական ռեսուրս ունես, թե ոչ, հարուստ ես, թե ոչ, կարեւորը կայունությունն է համոզմունքներում եւ արժեքներում, ինչը դուք ունեք: Չնայած այդքան զրկանքներին ու կորուստներին՝ դուք չեք կորցրել ձեր ինքնությունը եւ տնօրինում եք ձեր ճակատագիրը: Մենք պատրաստրաստակամ ենք օգնելու ձեզ ինքնորոշման իրավունքը պաշտպանելու գործում»,-նշել է Խոսե Մարի Էտչեբերիան:

Ամփոփելով հանդիպումը՝ Աշոտ Ղուլյանը հեռանակարային է գնահատել Բասկերի երկրի հետ հետագա համագործակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բակո Սահակյանի մոտ քննարկվել են սահմանադրական փոփոխությունների ընթացքը
Սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհրդի անդամների հետ...
Բակո Սահակյանի մոտ քննարկել են սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացը
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, օրենսդիր, գործադիր, դատական թեւերի ներկայացուցիչները...
Բակո Սահակյան․ Նոր Սահմանադրությունը օբյեկտիվ իրողությունների արտացոլումն է
Ինչ վերաբերում է հիասթափություններին, ապա ես դրա փոխարեն կնախընտրեի գործածել «ցավ» բառը։ Դա անդառնալի կորուստների ու զրկանքների ցավն է․․․
Շարմազանով. Ադրբեջանը իր ոչ տրամաբանական գործունեությամբ մարտահրավեր է նետել քաղաքակիրթ աշխարհին
Ադրբեջանը վերջին շրջանում ոչ միայն տորպեդահարում է բանակցային գործընթացը...
Այցելել եմ 7 ընտրատեղամաս եւ տպավորված եմ քվեարկության գործընթացով. Արգենտինացի պատգամավոր
Արցախի խորհրդարանի նախագահը հյուրընկալել է Արգենտինայից ժամանած դիտորդներին...
Ստեփանակերտ․ «Արցախ» ու «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» անվանումները համարժեք են
«Համապատասխան կետը եղել է թե հին, թե նոր Սահմանադրությունում։ Ոչինչ չի փոխվել» ․․․
Ամենաշատ